Տեքստը վերականգն՛ր ՝ նախադասությունները վերադասավորելով։
Ամբողջ աշխարհում մարդկանց արյունը չորս խմբի է բաժանվում և միանման (0 կամ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ) նշանակվում։Ճապոնացի հոգեբանները պնդում են, որ մարդու արյան խումբը թույլ է տալիս եզրակացնել, թե մարդն իրականում ինչպիսի՛ն է։ Արյան խումբն ամբողջ կյանքում չի փոխվում։Բացի դրանից, թեև դա ճակատագրի վրա որոշակիորեն չի ազդում, բայց առողջության վրա ազդեցություն թողնում է։Արյան խմբերի միջև եղած տարբերությունը փոքր է. բայց չի կարելի անտեսել, որովհետհ վերաբերում է էրիթրոցիտներին և արյան շիճուկի կարևոր հատկություններին։Ոստ ֆրանսիացի հոգեբան ժան Բատիստ Դելակուրի, արյան նույն խումբն ունեցող մարդիկ նման խառնվածք ունեն։Արյան խումբն ամբողջ կյանքում չի փոխվում։
Դարձվածքները տեքստի ոճին համար հոմանիշ բառերով փոխարինի՛ր։
Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը կռվի էր դուրս եկել – պատերազմեր հայտարարեր հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց – մտադրվեց միայն նրա համար, որ ուզում էր թզի համը տեսնել – թուզ փորձել, իսկ աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին – արգելված եր:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան մեջ խեղդելով – ճնշելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով – տալով ու հողին հավասարեցնելով` – ավերելով պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց ու ցրիվ տվեց: Արյունը – Քսերքեսի գլխին խփեց – , հրամայեց նեղուցի հախից գալ – պատժել խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին – պատժողներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց թռցնել գլուխներն – գլխատել այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց գլուխը մտավ – հասկացան, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն: Հետո շինարարները ձեռնամուխ եղան – պատրաստվեցին մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճամփա ընկնելու – շարունակելու` ճանապարհը նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին մատաղ արեց – նվիրատվեց: Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց – համարձակվեց ու անցավ:
Տեքստը պատմիր`
ա) օդաչուի անունից,
բ) որպես լրագրող,
գ) որպես մի մարդ, որ չի հավատում և չի ուզում, որ մյուսները հավատան:
Երբ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» հայտնվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:
Սխալ կամ ոչ հարմար գործածված բառերը (ամենաքիչը՝ տասը բառ) գտիր և ճշտի՛ր։
Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա:
Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցվածէ ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք qոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում: